Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը:

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» և Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից Երևանի «Միկան» հինգերորդ անգամ կհանդիպեն իրար՝ Սուպերգավաթի համար պայքարում:

2001, 2003 և 2006 թվականներին հաջողությունն ուղեկցել է «Փյունիկին», իսկ «Միկան» հաղթել է 2005 թվականին:

Հանդիպման մուտքն ազատ է:

Նյութի աղբյուրը՝ ffa.am: