Բաքվում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը նույնպես ավարտեց ելույթները:

Հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 1/32 եզրափակչի լրացուցիչ պարտիայում զիջեց ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյին և դուրս մնաց հետագա պայքարից:

Հիշեցնենք, որ շախմատիստների դասական 2 պարտիաներն էլ ավարտվել էին ոչ ոքի:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն այլևս ներկայացուցիչ չունի Բաքվում:

Ավելի վաղ պայքարը լքել էին նաև Սամվել Տեր - Սահակյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը

Իսկ ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստներ Սամուել Սևյանն ու Վարուժան Հակոբյանը դուրս էին մնացել դեռ 1/64 եզրափակչից: