Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի Մ19 ֆուտբոլի հավաքականն ընդունել էր Մոկդովայի տարիքակից ընտրանուն:

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ Դավիթ Մարտիրոսյանի՝ 56-րդ րեպեին հստակ իրականացրած 11 մետրանոցի շնորհիվ:

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

Հայաստան. 12.Մարկ Գրիգորյան, 2.Հակոբ Համբարձումյան, 3.Արմեն Միքայելյան, 5.Հակոբ Հակոբյան, 4.Աղավարտ Պետրոսյան, 11.Հովհաննես Իլանգյոզյան, 18.Ստեփան Հարությունյան, 7.Հայկ Գալստյան, 16.Վարդան Սաֆարյան, 6.Արամ Կարապետյան, 9.Ռոբերտ Մինասյան:

Մոլդովա. 1.Էմիլ Տիմբուր, 5.Ֆեոդոր Անդրիուխին, 3.Դան Գուստիուկ, 9.Անդրեյ Կոբետ, 7.Դմիտրի Մանդրիչենկո, 17.Վադիմ Գուլչեակ, 6.Վադիմ Բեյանարի, 12.Դմիտրի Բուրաչ, 14.Ալեխանդրու Բոիչիուկ, 10.Իվան Ուրվանտև, 8.Միհայ Ապոստոլ, 4.Իվան Վորոպայ: