Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում այսօր կայացան 2 ահնդիպումներ:

«Գանձասար-Կապանն» ընդունեց Երևանի «Արարատին» և հաղթեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Տիգրան Բարսեղյանը՝ 66-րդ րոպեին:

Հայաստանի գործող չեմպիոնն էլ հյուրընկալվեց «Միկային» և նույնպես նվազագույն հաշվով պարտություն կրեց՝ Սամվել Մելքոնյանի՝ 41-րդ րոպեին հեղինակած գոլի շնորհիվ:

Այս խաղերից հետո «Գանձասար-Կապանը» 14 միավոր ունի և մրցաշարային աղյուսակում 2-րդն է, «Փյունիկը»՝ 11 միավորով 4-րդը, իսկ «Արարատն» ու «Միկան» 7-ական միավոր ունեն: