Հայտնի են Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպման օրն ու ժամը:

Այս տարվա առաջին Էլ-կլասիկոն տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ Սանտյագո Բերնաբեու ստադիոնում, Երևանի ժամանակով 21:30-ին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության 5 տուրից հետո «Ռեալը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 12 միավորով 5-րդն է: