Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Լաս Պալմասի» դեմ կայացած խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին վնասվածք է ստացել:

Կատալոնական ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ կոտրվել է արգենտինացու ձախ ծնկի կապաններից մեկը, և նա 7-8 շաբաթ չի կարողանա օգնել «Բարսելոնային»:

Մեսին բաց կթողնի նաև Մադրիդի «Ռեալի» դեմ առաջնության 13-րդ տուրում նոյեմբերի 21-ին կայանալիք հանդիպումը:

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 6 խաղ՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: