Բաքվում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարը թևակոխում է եզրափակիչ փուլ:

Եզրափակիչի առաջին մասնակիցը ռուսաստանցի շախմատիստ Պետր Սվիդլերն է: Ռուս գրոսմայստերը երկու դասական պարտիաների արդյունքում հաղթանակ տարավ հոլանդացի Անիշ Գիրիի հետ պայքարում:  

Եզրափակիչի երկրորդ մասնակիցը կլինի Սերգեյ Կարյակին - Պավել Էլյանով զույգի հաղթողը: 

Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 5-ին: