Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ծնկի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Լևերկուզենի «Բայերի» դեմ կայացած խաղում:

AS-ի փոխանցմամբ՝ իսպանացին մեկ ամիս խաղադաշտ դուրս չի գա:

Հիշեցնենք, որ առաջիկա 7-8 շաբաթը կատալոնական ակումբի կազմում չի խաղա նաև արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսին, ով նույնպես ծնկի վնասվածք էր ստացել` սեպտեմբերի 26-ին «Լաս Պալմասի» դեմ  կայացած խաղում: