Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսիի ավագ եղբայր Մատիասը ձերբակալվել է՝ ապօրինի զենք և զինամթերք պահելու մեղադրանքով:

El Confidencial-ի փոխանցմամբ՝ ոստիկանները խուզարկության ժամանակ վերջինիս ավտոմեքենայում ատրճանակ են հայտնաբերել:

Ֆուտբոլիստի եղբայրը 4 ժամ անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, այնուհետև ազատ է արձակվել: Կատարվում է հետաքննություն:

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ: Մատիասը նմանատիպ մեղադրանքով ձերբակալվել էր նաև 2008-ին: