Բաքվում ավարտվել է Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Ռուսաստանցի Պետր Սվիդլերն ու նրա հայրենակից Սերգեյ Կարյակինը 4 դասական պարտիաների արդյունքում գրանցեցին ոչ ոքի՝ 2:2 հաշիվ, իսկ թայ բրեյքում ավելի ուժեղ էր Կարյակինը:

Հավելենք, որ2 գրոսմայստերներն էլ նվաճել են աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք, որի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: