Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպպե Կոուտինյոն կարող է լքել ակումբը:

Sport.es-ի փոխանցմամբ՝ 23-ամյա բրազիլացին, ում համար կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է վճարել 30 մլն եվրո, մտադիր է հեռանալ ակումբից՝ թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի՝ աշխատանքից հեռացվելուց հետո:

Նշվում է, որ եթե անգլիացիները համաձայնեն բաց թողնել ֆուտբոլիստին, ով վերջերս էր ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել, Կոուտինյոյի համար պայքարին կարող է միանալ նաև «Ռեալը»:

Հաղորդվում է նաև, որ տրանսֆերը կարող է կատարվել մինչև նախորդ ամառ: