Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մոտ է «Լիվերպուլը» գլխավորելուն:

Bild-ի փոխանցմամբ՝ 48-ամյա մասնագետի գործակալ Մարկ Կոսիչկեն վաղը կմեկնի Լիվերպուլ՝ 3-ամյա համաձայնագրի վերջին մասնամասները հաստակեցնելու համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հաջորդ օրը Կլոպը պաշտոնապես կներկայացվի՝ որպես անգլիական ակումբի գլխավոր մարզիչ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլում» մարզիչը զգալիորեն ավելի շատ կվաստակի, քան «Բորուսիայում», որտեղ նրա տարեկան աշխատավարձը կազմում էր 3.6 մլն ֆունտ:

Հաղորդվում էր նաև, որ Կլոպը պատրաստ է գլխավորել «Լիվերպուլը», եթե ակումբը փոխի իր տրանսֆերային քաղաքականությունը: