Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաջորդ մրցաշրջանում կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»:

El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ 44-ամյա մասնագետն արդեն համաձայնությունը տվել է ընկերոջը՝ անգլական ակումբի տնօրեն Չիկի Բեգիրիստայնին, ում հետ աշխատել է «Բարսելոնայում»:

Նշվում է, որ «Բավարիան» ցանկացել է երկարաձգել այս մրցաշրջանի ավարտին լրացող պայմանագիրը Գվարդիոլայի հետ, բայց մարզչի մերժումից հետո մյունխենցիները դիմել են Յուրգեն Կլոպպին, ով, իր հերթին, նախընտրել է գլխավորել «Լիվերպուլը»:

Հիշեցնենք, որ օգոստոսին «Սիթին» երկարաձգեց պայմանագիրը ներկայիս մարզիչ Մանուել Պելլեգրինիի հետ՝ մինչև 2017 թվականի ամառը: