Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ֆրանսիայի Նիս քաղաքի Ալյանս Ռիվյերա ստադիոնում Ֆրանսիայի հավաքականը ընկերական խաղում կհյուրընկալի Հայաստանի ընտրանուն:

Սա հավաքականների 5-րդ հանդիպումն է. նախորդ բոլոր 4 խաղերում հաղթել են ֆրանսիացիները:

Այս անգամ նույնպես բուքմեյքերները բացահայտ առավելություն են տալիս տանտերերին՝ սահմանելով 1.22 - 6.50 - 11.00 գործակիցները:

Հանդիպման գլխավոր մրցավարն է Սլավկո Վինչիչը (Սլովենիա):

Հավելենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կհեռարձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: