Հաշված ժամեր անց Ֆրանսիայի Նիս քաղաքի Ալյանս Ռիվյերա ստադիոնում Ֆրանսիայի հավաքականը ընկերական խաղում կհյուրընկալի Հայաստանի ընտրանուն: 

Թիմերը դաշտ դուրս կգան հետևյալ հավանական մեկնարկային կազմերով.

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Ռաֆայել Վարան, Մամադու Սախո, Պատրիս Էվրա, Յոան Կաբայ, Լասանա Դիարա, Բլեզ Մատյուիդի, Մաթյո Վալբուենա, Անտուան Գրիզման, Քարիմ Բենզեմա:

Հայաստան. Գևորգ Կասպարով, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Հենրիխ Մխիթարյան, Կարլեն Մկրտչյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Գևորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան:

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կհեռարձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: