Քիչ անց Եվրո 2016-ի ընտրական փուլի 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը Հանրապետական մարզադաշտում կյուրընկալի Ալբանիայի ընտրանուն:

Թիմերը դաշտ դուրս կգան մեկնարկային հետևյալ կազմերով.

Հայաստան. Գևորգ Կասպարով, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Արթուր Յուսպաշյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:

Ալբանիա. Էտրիտ Բերիշա, Էլսեիդ Հյուսայ, Լորիկ Ցանա, Բերատ Ջիմսիտի, Անսի Անգոլի, Տաուլյանտ Ջակա, Միգյեն Բաշա, Անդի Լիլա, Լեդիան Մեմուշայ, Էրմիր Լենջանի, Բեկիմ Բալայ:

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին և կհեռարձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: