Աթենքում մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Լևոն Ասատրյանը նվաճել է ոսկե մեդալը։

Ազատ ոճի 76 կգ քաշայինների B դիվիզիոնի եզրափակչում հայ ըմբիշը 2։1 հաշվով առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Մելեկ Աբդուլմուտալիպի նկատմամբ: ։

Հավելենք, որ քառորդ եզրափակչում Լևոն Ասատրյանը 11։4 պարտության էր մատնել Թուրքիայի ևս մեկ ներկայացուցչի՝ Էրտան Ույսալին: