ՈւԵՖԱ-ն հետաքննություն չի անցկացնի Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի Հայաստան - Ալբանիա խաղի վերաբերյալ։

«ՈւԵՖԱ-ն մշտապես հետևողական է իր հովանու ներքո գտնվող բոլոր հավաքականների եւ ազգային առաջնությունների խաղերին, որոնց թիվը մոտավորապես 32․000 է հասնում: Հայաստան - Ալբանիա խաղը նույնպես բացառություն չէ: Եթե մենք նկատենք կասկածելի ու արտասովոր ինչ-որ բան որևէ խաղում, ապա անմիջապես կսկսենք հետաքննություն»,- գրում է inserbia.info-ն։

Հիշեցնենք, որ Ավելի վաղ ալբանական ու սերբական մամուլում լուրեր էին տարածվել, որ հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած Հայաստան – Ալբանիա հանդիպումը կասկածվում է պայմանավորված լինելու մեջ։ Նշվում էր, որ ալբանացիները Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստների 500 հազարական եվրո էին խոստացել այդ խաղում պարտվելու դիմաց:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում ալբանացիները հաղթեեցին 3:0 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Եվրոպայի առաջնության ուղեգիր: