Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի «Վերդերի» հետ արտագնա խաղից առաջ այցելել է թիմի՝ վնասվածք ստացած բազմաթիվ ֆուտբոլիստներին:

«Սա ագրեսիվ թիմ է, որը լավ ճնշում է գործադրում: Նրանք շատ արագ խաղացողներ ունեն և վտանգավոր են ստանդարտների ժամանակ: Եթե մենք չղեկավարենք նրանց հակագրոհները, կարող ենք խնդիրներ ունենալ:

Ամենավտանգավորը նրանց 4 պարտություններն են: Կենտրոնացումն ու լավ խաղալու նրանց ցանկությունը կլինեն ամենաբարձր մակարդակի վրա:

Իհարկե, լավ կլիներ, եթե ռեկորդ գրանցեինք, բայց ինձ համար ամենակարևորն այն է, թե մենք ինչպես ենք խաղում: 

Մեր լավ ելույթների գրավականը թիմի կազմում բարձր մրցակցությունն է: Չնայած՝ հիմա ես մի քիչ մտահոգ եմ, քանի որ 13 ֆուտբոլիստներով հնարավոր չէ միշտ բարձր մակարդակով խաղալ և պայքարել բոլոր տիտղոսների համար», — ասել է մարզիչը: