«Չելսիի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մոնակոյին», դիտարկում է լոնդոնյան ակումբից շուտափույթ հեռանալու հնարավորությունը:

The Telegraph-ի փոխանցմամբ՝ 29-ամյա կոլումբիացին դժգոհ է խաղային փորձի պակասից և կարող է հունվարին փոխել ակումբը:

Նշվում է, որ Ֆալկաոն վերջին 2 հանդիպումներին («Աստոն Վիլլայի»՝2:0 և «Պորտուի»՝ 1:2 հետ) չի հայտնվել «Ազնվականների» մեկնարկային կազմում, չնայած՝ պատրաստ է եղել խաղալու:

Ֆալկաոյի վարձակալությունը «Չելսիում» նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է հրաժարվել հարձակվողի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, եթե նրան փոխարինող գտնի:

Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնության 7 հանդիպումներում հարձակվողը դարձել է մեկ գոլի հեղինակ: