Մադրիդում ավարտված շախմատային բաց մրցաշարում Կարեն Գրիգորյանը ճանաչվել է միանձնյա հաղթող:

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարում Հայաստանի 2-րդ ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 7 միավոր և, բաժանելով 2-4 տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել չորրորդ տեղը: