«Զենիթը» պատրաստվում է վարձակալել հարձակվող Ռադամել Ֆալկաոյին։

Ֆուտբոլիստը չկարողացավ իրեն արդարացնել «Չելսիում» և կարող է տեղափոխվել Անդրե Վիլլաշ-Բոաշի գլխավորած թիմ, ում հետ աշխատել է նաև «Պորտուում»։

Հիշեցնենք, որ Ֆալկաոյի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մոնակոյին»։ 

Կոլումբիացին, ում վարձակալությունը «Չելսիում» նախատեսվում է մինչև մրցաշրջանի ավարտը, ընդամենը մեկ գոլի հեղինակ է դարձել Անգլիայի ընթացիկ առաջնությունում։