«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Լեոնել Մեսսիի հետ։

Football Espana-ի փոխանցմամբ՝ այդ հարցը կատալոնացիների օրակարգում է։ Միևնույն ժամանակ, ակումբը չի շտապում նրան նոր պայմանագիր առաջարկել, քանի որ կարծում է, որ այդ հարցում շտապողականություն պետք չէ։

Հաղորդվում է նաև, որ ներկա պահին ակումբի համար առաջնային է Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգումը։

Հավելենք, որ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2018 թվականին։ Նա տարեկան շուրջ 20 մլն եվրո է ստանում, ինչպես նաև 4-5 մլն եվրո՝ բոնուսների տեսքով։