Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի 2016թ. B դիվիզիոնի առաջնությանը, տեղեկացնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Վերջին անգամ հայ պատանիները Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնությունում հանդես են եկել 2011 թվականին:

Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կայանալու է 2016 թվականի օգոստոսի 12-ից 20-ը: Մրցավայրի անունը եւ մասնակից երկրների վերջնական ցանկը հայտնի կդառնա 2016թվականի հունվարին:

Հավելենք, որ B դիվիզիոնի 2015թ. առաջնությանը մասնակցել են 24 հավաքականներ, իսկ հաղթող է ճանաչվել Էստոնիան: