Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար հարձակվող Լեոնել Մեսին չի մասնակցի ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ  հանդիպմանը:

Sport.es-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը չի հասցնի լիովին վերականգնվել մինչև նոյեմբերի 21ին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում անցկացվելիէ Էլ Կլասիկոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Մեսսին կհասցնի ապաքինվել «Լաս Պալմասի» դեմ սեպտեմբերի 26-ին կայացած խաղում ստացած ծնկի վնասվածքից և կկարողանա մասնակցել հանդիպմանը: