«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2016 թվականի ամռանը, և ֆրանսիական ակումբի ղեկավարությունը  չի առաջարկել երկարաձգել այն:

Եթե Բլանը լքի Փարիզը, ակումբը պետք է ընտրություն կատարի Պեպ Գվարդիոլայի, Արսեն Վենգերի և Դիեգո Սիմենեի միջև, գրում է L’Equipe-ը:

Փարիզցիները հետաքրքրված չեն Ժոզե Մոուրրինյոյի ծառայություններով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոուրինյոյի ճանապարհը դեպի ֆրանսիական ակումբ փակ է Դավիդ Լուիսի և Կրիշտիանո Ռոնալդուի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով, ում ֆրանսիացիները պատրաստվում են ձեռք բերել 2016 թվականի ամռանը: