«Փարիզում մրցակիցը մեզնից ուժեղ էր՝ գնդակին տիրելու հարցում, «Ռեալն» ավելի արագ էր խաղում։ Այսօր ամեն ինչ այլ կերպ կլինի։

«Ռեալին» հաղթելը մեզ արտոնություն կտա, բայց մեր ապագայի համար դա ոչինչ չի նշանակում։ Նախորդ տարի մենք խմբային փուլում հաղթեցինք «Բարսելոնային», բայց կիսաեզրափակիչ դուրս չեկանք»։

«Արքայական ակումբը» շատ կազմակերպված է խաղ է ցուցադրում, Փարիզում նրանք շատ լավ էին խաղում պաշտպանությունում։ Մենք նրանց մակարդակին չէինք հասնում, բայց համապատասխան խաղ ցույց տվեցինք։

Մենք դեռ խնդիրներ ունենք՝ կապված վնասվածքների հետ, բայց մադրիդցիներն էլ նույն իրավիճակում են։

0։0 հաշիվը մեզ չի բավարարում։ Մենք մրցակցին հարգում ենք, բայց եկել ենք Մադրիդ, որպեսզի պարտադրենք մե՛ր խաղը։ Մեր ռեսուրսները լրիվ բավարար են՝ հաղթելու համար», – ասել է Բլանը։