Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը հայտարարել է, որ թիմը պետք է ազատել մի քանի ֆուտբոլիստներից, ովքեր չեն կարողանում լուծել նույնիսկ ամենապարզ խնդիրները:

Ռուսական Sport-express-ի կարծիքով՝ ակումբից հեռացվելու 11 թեկնածուների թվին են պատկանում նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը:

«Յուրա Մովսիսյանը հաճախ է վնասվածքներ ունենում, ինչը խանգարում է նրան վերադառնալ նախկին մարզավիճակին, իսկ Արաս Օզբիլիսին մարզչական շտաբը չի վստահում»,- գրում է կայքը:

Հավելենք, որ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 14 տուրերից հետո Դմիտրի Ալենիչևի գլխավորած թիմը 23 միավորով 5-րդ տեղում է: