Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում նոյեմբերի 3-ին կայացած հանդիպման ավարտին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն մրցակցի գլխավոր մարզչին ասել է, որ վերջինիս թիմը շատ լավ է խաղում և որ ինքը հաճույքով կաշխատեր նրա հետ, գրում է Le Parisien-ը:

Ավելի վաղ նույն աղբյուրը հաղորդում էր, որ փարիզյան ակումբի ղեկավարները լուրջ մտադրություններ ունեն՝ ձեռք բերելու պորտուգալացուն:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Արքայական ակումբը» նվազագույն հաշվով հաղթեց «ՊՍԺ»ին: