22-ամյա Կլարկն իսկական օրինակ է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Գլեն Ուբելհորի առաջնորդությամբ տղան 1 տարվա մեջ կորցրել է 27 կգ և արդեն մոտ է բոդիբիլդինգի մրցույթի մասնակցելու, գրում է Bleacher Report-ը։

«Կոլինն այն մարդկանցից է, ովքեր ապրում են իրենց երազանքով։ Նա շատ պարտաճանաչ է, երբեք չի տրտնջում և միշտ ուրախանում է իր հաջողություններով»,- ասել է Ուբելհորը՝ իր աշակերտի մասին։