«Եթե վաղն «Արսենալում» ինձ ասեն ցտեսություն, Արսեն, շնորհակալություն ամեն ինչի համար, չեմ կարող խոստանալ, որ դրանով կավարտեմ կարիերաս և չեմ փորձի հետագայում թիմեր մարզել։

Բայց կասկածից դուրս է, որ դրանով կզբաղվեմ արդեն ոչ Անգլայում։ Հաստատ կարող եմ ասել, որ կպահպանեմ նվիրվածությունս «Արսենալին» մինչև կյանքիս վերջը։

Ես առաջարկներ եմ ունեցել այլ թիմերից, բայց մերժել եմ դրանք։ Ինձ համար դժվար է պատկերացնել, որ կարող եմ աշխատել ուրիշ ակումբում»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։