«Մանչեսթեր Սիթիի» պատանեկան հավաքականի մարզիչ Պատրիկ Վիեյրան, ով պատրաստվում է հունվարի 1-ից գլխավորել «Նյու - Յորք Սիթին», կարող է ապագայում գլխավորել անգլիական ակումբի հիմնական թիմը։

Հաղորդվում է, որ Մանուել Պելեգրինիից հետո Վիեյրան կդառնա թիմի գլխավոր մարզիչն այն դեպքում, եթե «Բավարիայի» ներկայիս մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվի գլխավորել «Սիթին»։

Հիշեցնենք, որ «Նյու - Յորք Սիթին» նույնպես պատկանում է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը։