Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղում (3։2),  կմասնակցի սուպերկլասսիկոյին, որից հետո վիրահատության կենթարկվի, տեղեկացնում է AS-ը։

Իսկ կատալոնացիների արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին, ով վնասվածք էր ստացել առաջնության 6-րդ տուրում «Լաս Պալմասի» դեմ կայացած խաղում (2։1), վերսկսել է մարզումները։  mundodeportivo-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը սկսել է մարզվել գնդակով, ինչպես նաև վազքային վարժություններ է կատարել։ 

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին սուպերկլասսիկոն տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ Սանտյագո Բերնաբեու ստադիոնում, Երևանի ժամանակով 21:30-ին: