Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ «Ռեալ Սոլթ Լեյք»:

Real Solt-Lake Soapbox-ի փոխանցմամբ՝ ամերիկյան ակումբը մտադիր է հրավիրել 29-ամյա ֆուտբոլիստին, ում ռուսական ակումբը ձմռանը տրանսֆերի կհանի։

Հիշեցնենք, որ Մովսիսյանի գործող պայմանագիրը «Սպարտակի» հետ ավարտվում է 2017 թվականին։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում անցկացրած 10 խաղում նա խփել է երեք գոլ։