Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացան երրորդ տուրի պարտիաները։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ նորվեգացիների նկատմամբ:

Թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սևերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենին, Հրանտ Մելքումյանը սպիտակներով պարտության մատնեց Ֆրոդե Ուրկադելին, Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Յոն Լյուդվիգ Համերի հետ, իսկ Սերգեյ Մովսեսյանը սևերով պարտվեց Արյան Տարին: 

Իսկ կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի (2։2) խաղաց Թուրքիայի ընտրանու հետ:

Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կորսովան իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տոնեց, իսկ Էլինա Դանիելյանը զիջեց մրցակցին:

Չորրորդ տուրի զույգերը պարզ կդառնան վիճակահանության արդյունքում: