Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։

Football Espana-ի փոխանցմամբ՝ Պերեսը ձեռք կբերի արգենտինացուն, եթե թիմից հեռանա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն:

Նշվում է, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և ֆրանսիական ՊՍԺ-ն:

Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ագուերոն մասնակցել է 11 հանդիպուման՝ դառնալով 8 գոլի հեղինակ: