Ֆրանսիական ՊՍԺ-ն թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանին նոր պայմանագիր է առաջարկել:

Le Parisien-ի փոխանցմամբ՝ նոր պայմանագիրը նախատեսված է երեք տարով։

50-ամյա մասնագետի գործող պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է ամռանը։ Ակումբի ղեկավարությունը մտադիր է բանակցություններն ավարտին հասցնել մինչև տարեվերջ։

Հիշեցնենք, որ Բլանը «ՊՍԺ»-ն գլխավորում է 2013 թվականից։