Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը (Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

Առաջնության վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստերները 3:1 հաշվով հաղթանակ տարան Վրաստանի թիմի նկատմամբ և վաստակեցին 13 միավոր։

Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում 3.5:0.5 հաշվով հաղթեց Չեխիային, 10 միավորով զբաղեցնելով 11-րդ տեղը:

Փոխչեմպիոնի տիտղոսը նվաճելուց բացի հայ գրոսմայստերները արժանացել են նաև անհատական մրցանակների։

Հրանտ Մելքումյանը նվաճել է ոսկի, Լևոն Արոնյանը՝ ածաթե, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ բրոնզե մեդալ։

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն դարձել էր 2007թվականին։