Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» ընդունել էր իտալական «Ռոմային»։

Հանդիպումն ավարտվեց 6։1 հաշվով՝ կատալոնացիների ջախջախիչ հաղթանակով։

Գոլերը.

Լուիս Սուարես (15, 44), Լեոնել Մեսսի (18, 60), Ժերար Պիկե (56), Ադրիանո (77) - Էդին Ջեկո (90+1):

Հավելենք, որ այս հաղթանակից հետո Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը  13 միավորով գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը: