ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը առաջադիմել է մեկ հորիզոնականով և, շրջանցելով իտալացի Ֆաբիանո Կարուանային, գրավել 6-րդ տեղը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (43) և Սերգեյ Մովսեսյանը (88):

Լավագույն 10-յակն ունի հետևյալ տեսքը.

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2834 

2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2803

3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2796

4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2796

5. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2793

6. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2788

7. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2787

8. Անիշ Գիրի (Հոլանդիա) – 2784

9. Դին Լիրեն (Չինաստան) - 2776

10. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2775