«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է կատալոնական թիմի հարձակման գծի մասին.

«Մեսսին, Սուարեսն ու Նեյմարը «Բարսելոնայի» և, կհնադգնեմ ասել, ֆուտբոլի պատմության լավագույն եռյակն են:

Այդ երեքին միավորում է շատ բարձր մակարդակի անհատական տեխնիկան: Այդ է պատճառը, որ նրանք այսքան գոլային պահեր են ստեղծում, այսքան գոլեր խփում, նրանք միասնական են:

Կարծում եմ՝ «Բարսելոնայի» նորագույն պատմության մեջ նախկինում այսպիսի բան չի եղել», – ասել է իսպանացին: