Լոնդոնում ընթացող London Chess Classic մրցաշարում երեկ կայացան 5-րդ տուրի պարտիաները։

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան ավարտվեց 40-րդ քայլում: 

5 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերն ունի 2.5 միավոր։

Այսօր մրցաշարի միակ հանգստյան օրն է: Վաղը կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ: