««Բարսելոնան» չի սպասի, որ Նեյմարի հետ պայմանագրի ավարտին մնա մեկ կամ երկու տարի։ Իսպանիայում Բրազիլիայի նման չէ։ Նրանք ռիսկի կդիմեն։ Ոչ մի շանս չկա, որ որդիս կտեղափոխվի «Ռեալ», որովհետև նա «Բարսելոնայում» պատմություն է կերտում», – Նեյմարի հոր խոսքերը մեջբերում է AS-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստ է միանալու Նեյմարի համար պայքարին՝ ավելի բարձր աշխատավարձի առաջարկով։

Հավելենք, որ բրազիլացու պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ լրանում է 2017-18 մրցաշրջանի ավարտին։ 

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարն անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։