Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»:

Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:

Միակ գոլը խփեց Ռոբերտո Սոլդադոն՝ 9-րդ րոպեին: Չնայած ունեցած հսկայական առավելությանը՝ «Արքայական ակումբն» այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել:

Հավելենք, որ այս հանդիպումից հետո «Ռեալը»  30 միավորով երրորդ տեղում է, «Վիլյառեալը» 27 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը: