Սուրբ ծնունդից առաջ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները ընթրիք են կազմակերպել, որին հրավիրված չի եղել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը։

Marca-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստները հավաքվել են Մադրիդի ռեստորաններից մեկում՝ քննարկելու ակումբի խնդիրներն ու գործերը և ամփոփելու մրցարջանի առաջին հատվածը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ իսպանացի մասնագետը կարող է հեռացվել «Արքայական ակումբից»։