Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին ընդունել է ցավազրկողներ, այդ մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Պատճառն այն է, որ ֆուտբոլիստը դեռ ցավեր ունի երիկամներում, սակայն շատ էր ցանկանում մասնակցել այդ խաղին։

Հիշեցնենք, որ այդ խաղում կատալոնական ակումբը 3 անպատասխան գնդակ  ուղարկեց արգենտինական «Ռիվեր Փլեյտի» դարպասը (որոնցից առաջինը հենց Մեսսին հեղինակեց) և դարձավ առաջնության հաղթող: