Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ համապատասխան մակարդակի խաղ ցուցադրելուց է կախված «Արքայական ակումբի» հաջող ելույթը:

Marca-ի փոխանցմամբ՝ սերուցքայինների պաշտպան Սերխիո Ռամոսը հանդիպել է նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ քննարկելու որոշ հարցեր։

Արդյունքում պարզ է դարձել, որ թիմի անհաջողությունների գլխավոր պատճառը Ռոնալդուն է, ումից ավելի տպավորիչ ելույթներ են ակնկալում։