Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը։ 

Հայաստանի հավաքականի  և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկում զբաղեցրել է 77-րդ տեղը։

Առաջին տեղում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին, երկրորդը Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է կապտանռնագույնների բրազիլացի հարձակվող Նեյմարը։