Ֆրանսիական «ՊՍԺ»-ն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Bild-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ընթացիկ պայմանագրի ժամկետը դորտմունդյան ակումբի հետ, որտեղ նա տարեկան 4.5 մլն է ստանում, լրանում է 2017թվականի հունիսին։ 

Հավելենք նաև, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկարած 16 հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։