«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի հետ չի երկարաձգի պայմանագիրը՝ ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Sport Bild-ի փոխանցմամբ՝ կատալոնացի մասնագետը և ակումբի ղեկավարները տարբեր տեսակետներ ունեն տրանսֆերային նպատակների շուրջ:

Ինչպես նշվում է, Գվարդիոլան ամռանը ցանկացել է ձեռք բերել «Տորինոյի» պաշտպան Մատեո Դարմիանին (այժմ «Մանչեսթեր Յունայթեդի») կամ «Պորտուից» Դանիլոյին (ներկայումս՝ «Ռեալ»)՝ Ֆիլիպ Լամին դաշտի կենտրոնում խաղալու հնարավորություն տալու համար:

Սակայն «Բավարիայի» ղեկավարությունը որոշել է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին:

Բացի այդ, Գվարդիոլան խիստ դեմ է եղել 2014 թվականի ամռանը Թոնի Կրոսի՝ «Ռեալ» տեղափոխվելուն:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցքաշրջանի ավարտին Գվարդիոլան հեռանալու է «Բավարիայից»՝ տեղը զիջելով Կարլո Անչելոտին: